Հայերեն   English   Русский  

Անջելինա Ջոլին երեխաների հետ Տորոնտոյում կինոփառատոնի է մասնակցել. Լուսանկարներ


  
դիտումներ: 1847

Օգոստոսի սկզբին հայտնի դարձավ, որ հոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը դադարեցրել են ամուսնալուծության գործընթացը: Հնարավոր է, որ հենց այդ պատճառով է Տորոնտայում կայացած կինոփառատոնի շրջանակներում Ջոլին երջանիկ տեսք ունեցել: Գրում է Elle.ru-ն:

Ի տարբերություն նախորդ տարվա` վերջին շրջանում դերասանուհին սկսել է հաճախ բաց երանգների հագուստ կրել և «Վաստակողը» անիմացիոն ֆիլմի պրեմիերային, որի պրոդյուսերը հենց ինքն է, Givenchy նորաձևության տան կաթնային երանգի կոստյում էր ներկայացել:

Ֆիլմի պրեմիերային Ջոլին ներկայացել էր երեխաների` Շայլոյի, Վիվիենի, Զախարայի և Նոքսի հետ:

Ինչպես և նախկինում, Ջոլիի նոր ֆիլմի գլխավոր նպատակը համաշխարհային խնդիրներն ուշադրության արժանացնելն է:

Ֆիլմը պատմում է Աֆղանստանից մի աղջնակի մասին, որը տղա է ձևանում, որպեսզի կերակրի իր ըտանիքին այն բանից հետո, երբ թալիբները առևանգում են հորը:

Анджелина Джоли с детьми

Анджелина Джоли с детьми

Анджелина Джоли

Анджелина Джоли

Анджелина Джоли с детьми





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: