Հայերեն   English   Русский  

Գերմանիայի արտգործնախարարը հավանություն է տվել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների դադարեցման նախաձեռնությանը


  
դիտումներ: 1495

Գերմանիայի արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ անհրաժեշտ է դադարեցնել Եվրոպական միությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները: Գրում է Russian.rt.com-ը:

«Ես լիովին համաձայն եմ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Մարտին Շուլցի դիրքորոշման հետ: Եվ կարծում եմ, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության գրեթե բոլոր քաղաքացիներն այն կարծիքին են, որ Թուրքիան ներկայիս իրավիճակում երբեք չի անդամակցի ԵՄ-ին », - հայտարարել է արտգործնախարարը T-online- ին տված հարցազրույցի շրջանակներում:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ ԵՄ-ն կայանալիք գագաթնաժողովի ընթացքում կքննարկի Թուրքիայի հետ հարաբերությունները, այդ թվում `Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների հետաձգումը կամ դադարեցումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: