Հայերեն   English   Русский  

Պեսկովը` Ուկրաինայում Սահակաշվիլու մասնակցությամբ միջադեպը քաղաքական կլոունադա է անվանել


  
դիտումներ: 1502

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի անվան շուրջ ստեղծված իրավիճակը, որը նախօրեին իր կողմնակիցների աջակցությամբ ճեղքել էր լեհ-ուկրաինական սահմանը: Գրում է Russian.rt.com-ը:

«Գիտեք, Կրեմլի օրակարգում այնքան շատ լուրջ հարցեր կան, որոնց պետք է հետևել: Ահա թե ինչով ենք մենք զբաղված: Չեմ կարծում, որ Սահակաշվիլիի մասին հարցը կարևորների շարքին է դասվում: Ավելի շուտ, դա զվարճալի հարցերի թեմա է, որը մոտ է քաղաքական կլոունադա կատեգորիային», - ասել է Պեսկովը:

Նման կերպ Պեսկովը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյոք Կրեմլում հետևում են Սահակաշվիլիի գործին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Միխայիլ Սահակաշվիլին կողմանկիցների աջակցությամբ լեհ-ուկրաինական սահմանին ճեղքել էր սահմանապահների կազմած շղթան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: