Հայերեն   English   Русский  

Օրվա կերպարը. Մելանիա Թրամփը Calvin Klein ապրանքանիշի հագուստով. Լուսանկարներ


  
դիտումներ: 2067

Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանիա Թրամփը Ռաֆ Սիմոնսի հավաքածուից կովբոյական վերնաշապիկ է կրել:

Մերիլենդում գտնվող նախագահական նստավայրից վերադառնալուց, որտեղ Մելանիա Թրամփն ամուսնու` Դոնալդ Թրամփի հետ հանգստի էր մեկնել, ԱՄՆ-ի առաջին տիկինը Սպիտակ տանը հայտնվել է Calvin Klein նորաձևության տան համար բելգիացի դիզայներ Ռաֆ Սիմոնսի հեղինակած կովբոյական վերնաշապիկով, որը բառացիորեն մեկ օր առաջ է ցուցադրվել Նյու Յորքում կայացած բարձր նորաձևության շաբաթվա շրջանակներում: Գրում է Elle.ru-ն:

Վերնաշապիկն ԱՄՆ-ի առաջին տիկինը համադրել էր J.Brand «ժողովրդավարական» ապրանքանիշի ջինսերով:

Հատկանշական է, որ սկանդալային բաձրակրունկ կոշիկները, որոնց պատճառով օրեր առաջ Մելանիան քննադատության էր արժանացել «Հարվի» փոթորկից տուժած Տեխաս նահանգ ուղևորվելիս, փոխարինել էր տափակ կոշիկներով:

Մելանիա Թրամփ-օրվա կերպար

Մելանիա Թրամփ-օրվա կերպար

Մելանիա Թրամփ-օրվա կերպար

Մելանիա Թրամփ-օրվա կերպար

Մելանիա Թրամփ-օրվա կերպար





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: