Հայերեն   English   Русский  

Կուբայում «Իրմա» փոթորկի հետևանքով 10 մարդ է զոհվել


  
դիտումներ: 667

Կուբայում «Իրմա» փոթորկի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնում է 20minutos պորտալը` հղում անելով երկրի քաղաքացիական պաշտպանության ուժերին: Գրում է Russian.rt.com-ը:

Հաղորդվել է, որ զոհերից շատերը մահացել են շենքերի փլուզման հետևանքով:

«Իրմա» փոթորկի հետևանքով կղզում 9-մետրանոց ալիքներ են մոլեգնել, իսկ ափամերձ շրջաններից գրեթե 10 հազար բնակիչ է տարհանվել:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է օգնել Կուբային փոթորիկի հետևանքները վերացնելու հարցում:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում ևս մոլեգնած «Իրմա» փոթորիկը «հսկայական հրեշ» էր անվանել և հույս հայտնել, որ դրա ճանապարհին մեծ թվով մարդիկ չեն հայտնվի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: