Հայերեն   English   Русский  

Վենեսուելայի ԱԳՆ-ն ՄԱԿ-ին խաբեության մեջ է մեղադրել


  
դիտումներ: 196

BBC հեռուստաընկերության փոխանցմամբ` Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արեասան ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին ստի մեջ է մեղադրել: Գրում է Russian.rt.com-ը:

Նշվում է, որ նման կերպ Արեասան արձագանքել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով բարձրագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնի ելույթին, որը հայտարարել էր, որ Վենեսուելայում «մարդկության դեմ հանցագործություններ» կարող էին կատարվել:

«Իմ հետաքննությունը ցույց է տալիս մարդկության դեմ հանցագործությունների կատարման հնարավորությունը, ինչը կարող է հաստատվել հետագա քրեական հետաքննության արդյունքում», - ասել է նա:

Վենեսուելայի արտաքին գործերի նախարարը այս մեղադրանքներն անվանել է «անհիմն» և պահանջել, որպեսզի ՄԱԿ-ի ներկայացուցիչը «դադարեցնի իր ագրեսիան Վենեսուելայի դեմ»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: