Հայերեն   English   Русский  

Թուրքիայում քիմիական նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ հոսպիտալացվել է


  
դիտումներ: 250

Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Սիիրթ նահանգում դեռևս անհայտ քիմիական նյութի արտահոսք է գրանցվել: Դրա հետևանքով 40 մարդ տուժել է, որոնցից 23-ը երեխաներ են եղել: Այս մասին հաղորդում է «CNN Turk» հեռուստաալիքը:

Պատահարի պատճառը, հավանաբար, դարձել է քլորի և ածխածնի մոնօքսիդի արտահոսքը: Ըստ տեղեկության՝ քիմիական նյութերով տարան, միգուցե, գտել էին երեխաները և, տանելով գյուղ, բացել այն:

Հաղորդվում է, որ Աքթաշ գյուղի բնակիչները տարայից քիմիական նյութերի արտահոսքի արդյունքում սրտխառնոցի և փսխման գանգատներ են ունեցել: Դեպքի վայր են ժամանել բժիշկներ և Արտակարգ իրավիճակների գործակալության փրկարարներ:

Տեղի իշխանությունները մինչև արտահոսքի հետևանքները վերացնելը գյուղի մյուս բնակիչներին տարհանել են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: