Հայերեն   English   Русский  

ԶԼՄ-ները պատմել են Կիմ Չեն Ընի սիրելի ֆուտբոլային ակումբի մասին


  
դիտումներ: 385

Իտալացի քաղաքական գործիչ Անտոնիո Ռացցին պատմել է ֆուտբոլային որ թիմին է երկրպագում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է The Sun պարբերականը` հղում անելով իտալացի սենատորին, Հյուսիսային Կորեայի առաջնորդն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի երկրպագու է:

Ռացիի խոսքով` հյուսիսկորեացի առաջնորդն անձամբ է իրեն այդ մասին ասել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկացի բասկետբոլիստ Դենիս Ռոդմանը ԿԺԴՀ-ում գտնվելու ընթացքում Կիմ Չեն Ընին նվիրել է Միացյալ Նահանգների ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի «Գործարք կնքելու արվեստը» գիրքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: