Հայերեն   English   Русский  

Գերմանիան սառեցրել է սպառազինության բոլոր խոշոր մատակարարումները Թուրքիա


  
դիտումներ: 299

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հայտնել է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը երկկողմ հարաբերությունների սրման ֆոնին սառեցրել է գործող պայմանագրերի հիման վրա Թուրքիա սպառազինության մատակարարումը:

Ըստ արտաքին գործերի նախարարի՝ համագործակցությունը շարունակվում է միայն այն ուղղությամբ, որտեղ Բեռլինը ներառված է միջազգային սխեմաներում: «Կան մի շարք դիրքորոշումներ, որտեղ մենք ներգրավված ենք միջազգային համաձայնագրերում, և այնտեղ, որտեղ սպառազինության մասին խոսք չի լինում»,- նշել է Գերմանիայի արտգործնախարարը:

Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունները վատթարացել են մի շարք գործոնների հետևանքով: Դրանցից մեկը Գերմանիայի քաղաքացիների ձերբակալությունն է: Սույն թվականի փետրվարին Ստամբուլում ձերբակալվել է թուրքական արմատներով գերմանացի լրագրող Դենիզ Յուջելը, ով թուրքական իշխանությունների կողմից կասկածվում է «ահաբեկչական կազմակերպություններին մասնակցություն ունենալու, տվյալների կիրառման չարաշահման և ահաբեկչության քարոզչության» մեջ: Մայիսին համանման մեղադրանքով ձերբակալվել է գերմանացի լրագրող Մեշալե Տոլուն: Ավելի վաղ Թուրքիայի դատարանը միջազգային «Amnesty International» կազմակերպության թուրքական ներկայացուցչության ղեկավար Իդիլ Էսերին և ևս հինգ իրավապաշտպանների, այդ թվում` Գերմանիայի քաղաքացի Պետեր Շտոյդտներին կալանավորելու որոշում է կայացրել:

Անկարայի պնդմամբ` Գերմանիայում ապաստան են գտել Թուքիայի իշխանությունների բազմաթիվ ընդդիմախոսներ, ովքեր Անկարայի կողմից կասկածվում են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ: Անկարան բազմից արգելել է Գերմանիայի խորհրդարանականներին այցելել Ինջիրլիք ռազմաբազա, որտեղ տեղակայված են եղել գերմանացի զինծառայողներ: Իր հերթին, Գերմանիան բազմից արգելել է թուրք քաղաքական գործիչներին քաղաքական հանրահավաքներ անցկացնել երկրի տարածքում, որտեղ բնակվում է թուրքական մեծ համայնք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: