Հայերեն   English   Русский  

«Էս էլ հո Մալաթիայի շուկան չի». Արա Բաբլոյանը հրաժարվեց պարզել, թե որ պատգամավորներն են քվեարկում բացակաների փոխարեն


  
դիտումներ: 863

Երբ Ազգային Ժողովում քվեարկության դրվեց Հայաստանի և Մոլդովայի միջև առանց վիզայի ռեժիմ սահմանելու մասին հարցը, ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հետևի շարքերում նստած ՀՀԿ խմբակցության պատգամավորները քվեարկում են բացակա պատգամավորների փոխարեն և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանից պահանջեց վերականգնել քվեարկության պատկերը՝ համոզվելու համար, թե ովքեր են եղել քվեարկողները:

Այս պահանջը, սակայն, չբավարարվեց: Փոխարենը՝ Բաբլոյանը հորդորեց պատգամավորներին չխախտել կարգը և չքվեարկել ուրիշի փոխարեն:

«Բացակա պատգամավորների գրանցումը չեղյալ արեք: Էս էլ հո Մալաթիայի շուկան չի, որ մանիպուլյացիաներ եք անում»,-զայրացավ Փաշինյանը:

Բաբլոյանը շնորհակալություն հայտնեց Փաշինյանին հուշելու համար, բայց պատկերն այդպես էլ չվերականգնեց:

«Մեզ համար, կարծում եմ, կարևոր էր, որ անդրադարձանք ձեր կողմից բարձրացրած հարցին: Այսուհետ մշտական ուշադիր կլինենք: Չեմ կարծում, որ մեկ անգամվա վերականգնելը կունենա այնդքան մեծ նշանակություն, ինչքան որ այսուհետ կարողանանք ճիշտ կազմակերպել աշխատանքը»,-ասաց Բաբլոյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: