Հայերեն   English   Русский  

Գավառ-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է Սևանա լիճը (լրացված)


  
դիտումներ: 3090

Սեպտեմբերի 12-ին, ժամը 07:41-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին՝ Հայրավանք գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենան ընկել է Սևանա լիճը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ Մ-10 ավտոճանապարհի 21-րդ կմ-ի հատվածում «ՎԱԶ 21014» մակնիշի 14 DU 014 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1991 թ. ծնված Ա. Պ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր ընկել լիճը: Վարորդն ու ուղևոր՝ 2002 թ. ծնված Մ. Պ.-ը հոսպիտալացվել են Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել լճից և փակել գազի բալոնի փականը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: