Հայերեն   English   Русский  

Հայաստանի անդամակցումը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին ոչ միայն վերանայման կարիք չունեն, այլ նաև ունեն ընդլայնման միտումներ


  
դիտումներ: 662

Էդուարդ Շարմազանովի ելույթի Խորհրդարանում

«Հարգելի խորհրդարան

Մեկնարկեց աշնանային նստաշրջանը, որը հագեցած է լինելու թե´ ներքին և թե´ արտաքին քաղաքական օրակարգերով: Ավելին, խորհրդարանը պետք է ընդունի օրենքներ, որը կապահովի մեր երկրի ամբողջական անցումը խորհրդարանական համակարգին:

Անդրադառնալով ներքաղաքական օրակարգին՝ պետք է նշեմ, որ, չնայած, տարին ընտրական էր, բայց թե՛ տնտեսական ակտիվությամբ, թե´ արտահանման և թե´ զբոսաշրջության աճի դրական միտումներն ակնհայտ են: Անելիքները շատ են:

Հարգելի գործընկերներ, հաշվի առնելով տարածաշրջանում առկա մարտահրավերները, Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումն ու ժխտողական քաղաքականությունը, ինչպես նաև Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, անվտանգության խնդիրները շարունակելու են առաջնային մնալ մեր պետության համար:

Ելնելով վերոնշյալից՝ ևս մեկ անգամ պետք է ամրագրենք, որ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, այն է՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, Հայաստանի անդամակցումը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին ոչ միայն վերանայման կարիք չունեն, այլ նաև ունեն ընդլայնման միտումներ:

Հարգելի Խորհրդարան, արտաքին քաղաքական ոլորտում կարևորագույն խնդիրներից է Արցախյան խնդրի խաղաղ կարգավորումը: Ադրբեջանը շարունակում է մերժել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները՝ խոչընդոտելով խաղաղ բանակցություններում ակնկալվող առաջընթացը:

Իսկ առաջընթաց ապահովելու համար Ադրբեջանը պետք է, նախ և առաջ, ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը: Այդ իրավունքը աստվածատուր է և անքակտելի: Սա պետք է գիտակցեն բոլորը: Արցախի անկախությունն այլընտրանք չունի:

Շնորհակալություն ուշադրության համար»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: