Հայերեն   English   Русский  

Առեղծվածային դեպք Արմավիրում. եղբայրը փրկել է 13-ամյա եղբոր կյանքը, ով փորձել է կախվել այգում


  
դիտումներ: 676

Արմավիրի մարզում, սեպտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 19։30-ի սահմաններում Արմավիրի մարզի գյուղերից մեկից անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում «Արմավիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա

Shamshyan.com-ի փոխանցմամբ, իրավապահները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել իրենց գյուղից, և նրան տան այգում խաղողի վազերը կախելու համար նախատեսված հենասյանը ամրացված մետաղալարից հակի թելով կախված վիճակում հայտնաբերել է եղբայրը, ով կարողացել է պարանը կտրել, ինչից հետո էլ եղբորը՝ 13-ամյա Ն. Հ.-ին, տեղափոխել են հիվանդանոց։

Աղբյուրի տեղեկություններով՝ Ն. Հ.-ն սովորում է իրենց գյուղի դպրոցի 8-րդ դասարանում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: