Հայերեն   English   Русский  

​ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ն մերժել է ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժամիջոցների խստացումը


  
դիտումներ: 221

Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվել է, որ երկրի իշխանությունները մերժում են ԿԺԴՀ-ի դեմ ընդունած ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժամիջոցները: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը` հղում անելով հյուսիսկորեական լրատվամիջոցներին:

«Բանաձևը նախաձեռնել էր Միացյալ Նահանգները, որը գործարկում է բոլոր անարժան և ագրեսիվ միջոցները եւ մեթոդները: ԿԺԴՀ-ն խիստ դատապարտում է և կտրականապես մերժում պատժամիջոցների մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2375 բանաձևը», - ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունում նշել են, որ սահմանված սահմանափակումները սադրանք են, որոնք ուղղված են ԿԺԴՀ-ին ինքնապաշտպանության իր օրինական իրավունքից զրկելուն:

Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև էր ընդունել, որը նոր պատժամիջոցներ է կիրառում ԿԺԴՀ-ի դեմ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: