Հայերեն   English   Русский  

Կոնգրեսականը կոչով դիմել է Ադրբեջանի իշխանություններին


  
դիտումներ: 162

Կոնգրեսական Ստենի Օերը կոչ է արել հանել բոլոր մեղադրանքները «Թուրան» լրատվական գործակալությանը տնօրեն Մեհման Ալիևից: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը:

«Ողջունում եմ «Թուրան» գործակալության տնօրեն Մեհման Ալիևին ազատ արձակելու որոշումը: Պետք է նրան ազատ արձակել նաև տնային կալանքից և հանել բոլոր մեղադրանքները: Ազատ և անկախ մամուլը չափազանց կարևոր է յուրաքանչյուր ժողովրդավարության համար»,- այս մասին թվիթերյան իր էջում գրել է կոնգրեսականը:

Մինչ օրս Միացյալ Նահանգների մի քանի կոնգրեսականներ և սենատորներ պահանջել են ազատ արձակել «Թուրան»-ի տնօրենին՝ իշխանություններին մեղադրելով լրագրողին ապօրինի հետապնդելու մեջ: Սենատոր Դուրբինը Սենատ ներկայացրել է Մ. Ալիևի կալանքին և «Թուրան» գործակալության հետապնդման գործին մասնակցություն ունեցած անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու օրինագիծ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի հարկային ոլորտի ադրբեջանցի պաշտոնյաները «Թուրան»-ին մեղադրում են 2014 թ-ից ստացած շահույթի նվազեցման մեջ և պահանջում են հարկերի ու այլ վճարների տեսքով վճարել 37 հազար մանաթ (18 հազար եվրո): 2017 թ-ի օգոստոսի 16-ին «Թուրան»-ի գրասենյակում խուզարկում է իրականացվել: Հարկայինների կողմից ներկայացված դատական որոշմամբ գրասենյակում խուզարկում նախատեսված չի եղել, սակայն նրանք ամեն դեպքում դա արել են: «Թուրան» գործակալության հետապնդումը սկսվել է այն բանից հետո, ինչ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անվճար բնակարաններ է տրամադրել լրագրողներին` հայտարարելով նրանց աջակցելու մասին: Սակայն շատերը պնդում են, որ բնակարաններ և այլ արժեքավոր նվերներ տրամադրվել են այն լրագրողներին և ԶԼՄ-ների աշխատակիցներին, որոնք չեզոք են իշխանությունների նկատմամբ:

Ադրբեջանում Յասամալի շրջանային դատարանը «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել էր երեք ամսով կալանքը: Մեհման Ալիևը նախագահի որոշմամբ ազատ է արձակվել: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը:

«Թուրան»-ը ստեղծվել է 1990 թվականին և փաստացիորեն հանդիսանում է Ադրբեջանում դեռևս գործող վերջին անկախ մեդիա կառույցը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: