Հայերեն   English   Русский  

Ֆլորիդայում «Իրմա» փոթորկի հետևանքով զոհերի թիվն աճել է


  
դիտումներ: 272

Միացյալ Նահանգների Ֆլորիդա նահանգում մոլեգնած «Իրմա» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի: Գրում է Russian.rt.com-ը: Այդ մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը` հղում անելով բարձրաստիճան պաշտոնյաներին:

«Պաշոնատար անձինք հայտնել են Ֆլորիդայում զոհերի թվի աճի մասին: Ավելի վաղ հաղորդվել էր 7 զոհերի մասին, իսկ այժմ այդ թիվը 12-ի է հասել: Ընդհանուր առմամբ «Իրմա» փոթորկի հետևանքով զոհերի թիվը 55-ի է հասել», - հայտնում է գործակալությունը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «Իրմա» և «Խոսե» փոթորիկների հետևանքով տուժածներին միջոցներ տրամադրելու վերաբերյալ օրենք էր ստորագրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: