Հայերեն   English   Русский  

Թուրքիայում հետախուզության նախկին աշխատակիցներին ձերբակալելու օրդեր է ներկայացվել


  
դիտումներ: 264

Թուրքիայի իշխանությունները ավելի քանի 60 մարդու ձերբակալելու օրդեր են ներկայացրել: Նրանց թվում կա թուրքական հետախուզության 45 նախկին աշխատակից. նրանք կասկածվում են նախորդ տարվա հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ:

Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, նրանց մեղադրում են իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ: Թուրքական ոստիկանությունն արդեն 21 նահանգներում գործողություն է անցկացրել: Ներկայումս 10 մարդ ձերբակալվել է:

Հիշեցնենք, որ 2016 թ-ի հուլիսի 15-ի գիշերը Թուրքիայում մի խումբ ապստամբներ ռազմական հեղաշրջման փորձ են կատարել: Հիմնական բախումները եղել են Անկարայում և Ստամբուլում: Մահացել է մոտ 240 քաղաքացի, ավելի քան 2 հազարը վիրավորվել են: Թուրքիայի իշխանությունները ԱՄՆ-ում բնակվող իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրել են հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ և պահանջել Միացյալ Նահանգներից արտահանձնել նրան: Ստամբուլի դատարանը Ֆեթուլլահ Գյուլնեին ձերբակալելու որոշում է կայացրել:

Գյուլենը դատապարտել է ապստամբությունն ու հայտարարել իր անմեղության մասին: Ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո պետական ապարատում և մասնավոր սեկտորում սկսվել են զանգվածային զտումներ` Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով: Հեղաշրջման փորձից հետո՝ 2016 թ-ի հուլիսի 20-ին, Թուրքիայի նախագահը երեք ամիս ժամկետով արտակարգ դրության ռեժիմ է հաստատել, որի ժամկետն արդեն երեք անգամ երեք ամսով երկարաձգվել է:

Արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու վերջին որոշումը կայացվել է սույն թվականի հուլիսին: Քանի դեռ Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմ է հաստատված, սահմանափակումներ են սահմանվել հանրահավաքների և որոշ զանգվածային միջոցառումների համար, ուժային կառույցներն առավել լայն իրավունքներ են ստացել: Միևնույն ժամանակ, մի շարք եվրոպական երկրներ և թուրքական ընդդիմությունը քննադատաբար են մոտենում արտակարգ դրության նոր երկարացմանը` նշելով, որ այն սպառնում է երկրի բնակչության ազատությանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: