Հայերեն   English   Русский  

Փաստաբանները գործադուլ են սկսել


  
դիտումներ: 450

Այսօր սկսվել է, ինչպես և նախատեսված էր, փաստաբանների գործադուլը:

Փաստաբանները բողոքում են դատարաններ և քրեակատարողական հիմնարկներ մուտք գործելու ժամանակ իրենց խուզարկելու պահանջների դեպքերի դեմ:

Փաստաբանները նաեւ հավաքվել են՝ քննարկելու իրենց խնդիրները: Հավաք-քննարկմանը մասնակցում է նաեւ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Տարածված հայտարարությունում գործադուլին միացած փաստաբանները նշել են, որ այս քայլով ցանկանում են իրենց բողոքն արտահայտել Հայաստանում փաստաբանության հեղինակության եւ փաստաբանի մասնագիտության՝ իրավապաշտպանության նկատմամբ վերաբերմունքի այնպիսի անհանդուրժելի դրսեւորումների դեմ, ինչպիսին է փաստաբանների եւ նրանց մասնագիտական ու անձնական տիրույթների եւ պատկանելիքի անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգությունները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: