Հայերեն   English   Русский  

Հիլարի Քլինթոնը պատմել է Պուտինի «անձնական վենդետայի» մասին


  
դիտումներ: 779

ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփին հաղթանակ է ցանկացել նախագահական ընտրություններում, քանի որ իր նկատմամբ «անձնական վենդետա» է ունեցել: Գրում է Russian.rt.com-ը:

Համապատասխան հայտարարությամբ Քլինթոնը հանդես է եկել USA Today պարբերականին տված հարցազրույցի շրջանակներում` պատմելով «Ինչ պատահեց» խորագրով իր գրքի մասին:

Քլինթոնի կարծիքով` Պուտինի «անձնական վենդետան» իր նկատմամբ սկսվեց Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ընդլայնման պահից սկսած, երբ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնմում էր իր ամուսինը` Բիլլ Քլինթոնը:

«Չնայած ես երբեք չեմ պատկերացրել, որ նա քաջություն կունենա հենց մեր քթի տակ խոշոր գաղտնի հարձակում նախաձեռնել մեր ժողովրդավարության դեմ և անպատիժ կմնա», - պատմել է նախկին պետքարտուղարը:

Նրա խոսքով` Ռուսաստանի նախագահը ակտիվորեն աջակցել է Դոնալդ Թրամփին նախագահական քարոզարշավի շրջանակներում:

«Վլադիմիր Պուտինը ցանկանում էր, որպեսզի ես պարտվեմ, իսկ Թրամփը հաղթի», - ընդգծել է Քլինթոնը:

Քլինթոնը նաև հայտարարել է, որ Պուտինն իր նկատմամբ թշնամանք է ունեցել այն պատճառով, որ ինքը հավատացել է ժողովրդավարությանը և իրավունքի գերակայությանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: