Հայերեն   English   Русский  

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը դատի է տվել մի շարք լրատվամիջոցների


  
դիտումներ: 794

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում նշանակվել է դատաքննություն:

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը դատի է տվել մի շարք լրատվամիջոցների՝ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ին, «Անկախ լրագրողների ցանց» ՀԿ-ին, Ա1+ հեռուստաընկերությանը , «Մելտեքս »ՍՊԸ-ին, «Թերթ Էյ Էմ »ՍՊԸ, «168 ժամ» ՍՊԸ-ին, Սլովակիայում հայկական Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանին:

Նա պահանջում է հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և փոխհատուցել վնասը՝ (2.000.000) երկու միլիոն ՀՀ դրամ:

Նաիրիտի համակարգող խումբը հայտարարում է, որ դատաքննության ընթացքում կբացահայտվեն փաստեր, որոնք անմիջական կապ ունեն ՆԱԻՐԻՏԻ և նրա թալանի հետ, և որը անմիջականորեն նպաստեց Նաիրիտում սնանկության գործընթացին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: