Հայերեն   English   Русский  

Դոնալդ Թրամփը իններորդ անգամ պապիկ է դարձել. Լուսանկարներ


  
դիտումներ: 622

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որդին` Էրիկ Թրամփն առաջին անգամ հայր է դարձել: Այսպիսով ԱՄՆ-ի նախագահն իններորդ անգամ պապիկ է դարձել: Գրում է Tatler.ru-ն:

Երեխայի լույս աշխարհ գալու մասին Էրիկ Թրամփը պատմել է թվիթերյան իր միկրոբլոգում. «Մենք Լարայի հետ ուրախ ենք հայտնել, որ այսօր առավոտյան` 8.5-ին, ծնվել է մեր որդին` Էրիկ Լյուկ Թրամփը»:

Ավելի ուշ Դոնալդ Թրամփը թվիթերում շնորհավորել է որդուն և հարսին ծնողներ դառնալու կապակցությամբ. «Շնորհավորում եմ Էրիկին և Լարային այս առավոտյան Էրիկ Լյուկ Թրամփի լույս աշխարհ գալու կապակցությամբ»:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը 5 երեխա և 9 թոռ ունի:

Թրամփ-թոռ

Թրամփ-թոռ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: