Հայերեն   English   Русский  

«Հայաստան ջան». Ավետ Բարսեղյանի նոր հաղորդաշարը՝ Առաջինի եթերում


  
դիտումներ: 261

Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանում Ավետ Բարսեղյանը կներկայանա նոր հեռուստանախգծով: «Հայաստան ջան» ծրագիրը ինտելեկտուալ պայքար է, որը կընթանա երկու թիմերի միջեւ: Մասնակից յուրաքանչյուր եռյակը, որը կազմված կլինի հայտնի եւ սիրված արտիստներից, կփորձի պատասխանել ավելի շատ հարցերի, որոնց միջոցով կուտակած միավորների հանրագումարն էլ կորոշի խաղի ելքը:

Հինգ փուլից կազմված խաղի ընթացքում կհնչեն բացառապես Հայաստանի ու հայերի պատմությանը, մշակույթին, խոհանոցին ու արվեստին վերաբերող հարցեր: Առանձին փուլով մասնակիցները կստուգեն նաեւ հայրենագիտության ոլորտի իրենց գիտելիքները:

«Հայաստան ջան»-ը եթերում կլինի յուրաքանչյուր շաբաթ՝ ժամը 20:30-ին: Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին՝ ազդարարելով շուրջ մեկ տասնյակ նոր հաղորդումների սկիզբը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: