Հայերեն   English   Русский  

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը` ԿԺԴՀ-ի խնդրի հնարավոր ռազմական լուծման մասին


  
դիտումներ: 645

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի ճգնաժամի հնարավոր ռազմական լուծումն աղետի կհանգեցնի: Գրում է Russian.rt.com-ը:

«Կարծում եմ, որ բացարձակապես անհրաժեշտ է խուսափել իրավիճակի վերահսկողությունից դուրս գալուց: Հստակ է, որ Հյուսիսային Կորեան պետք է հարգի միջազգային իրավունքը և Անվտանգության խորհրդի բանաձևերը: Եվ նույնը պետք է անեն բոլոր պետությունները», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Գուտերեշի խոսքերը:

Նրա խոսքով` Անվտանգության խորհրդի բանաձևերը պետք է ընկալել ոչ միայն որպես Հյուսիսային Կորեայի վրա ճնշում գործադրելու հիմնարար գործիք, այլ նաև որպես դիվանագիտական լուծում ստանալու միջոց», - ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

«Մենք պետք է չափազանց խստորեն դատապարտենք Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային փորձարկումները` հստակ առանց միջուկային Կորեական թերակղզու նպատակ ունենալով, բայց միևնույն ժամանակ, մենք պետք է գիտակցենք, որ ռազմական լուծումը աղետ կլինի», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Նա ընդգծել է դիվանագիտական նախաձեռնության և քաղաքական լուծման համար պայմանների ստեղծման անհրաժեշտությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: