Հայերեն   English   Русский  

YuMi ռոբոտը Անդրեա Բոչելիի կողքին ղեկավարել է իտալական նվագախումբը


  
դիտումներ: 2111

ՅուՄի ռոբոտն առաջին անգամ Վերդի թատրոնի բեմում հանրահայտ տենոր Անդրեա Բոչելիի կողքին ղեկավարել է Լուկա ֆիլհարմոնիկ նվագախմբի աշխատանքը, գրում է Reuters-ը:

Երկու թև ունեցող ռոբոտը ստեղծել է շվեյցարական ABB ընկերությունը:

«Մենք ստիպված էինք ժամանակ ծախսել նրա շարժումները հասկանալու համար: Երբ ամեն ինչ պարզ դարձավ, գործը շատ հեշտ ստացվեց»,-ասել է նվագախմբի դիրիժոր Անդրեա Կոլոմբինին:

ՅուՄի ռոբոտն իր անունը ստացել է անգլերեն «you and mе» արտահայտությունից (ես և դու): Ռոբոտին շարժումները սովորեցրել է դիրիժոր Կոլոմբինին: Համակարգիչը ֆիքսել է Կոլոմբինիի ձեռքերի շարժումները, իսկ ռոբոտը կրկնել դրանք:

Այսուհանդերձ, ՅուՄին չի կարողանում հանպատրաստից ստեղծագործել, բացի այդ երաժիշտների կողմից տեմպի հանկարծակի փոփոխությունները կարող են վատ հետևանքների բերել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: