Հայերեն   English   Русский  

Պեսկովը մեկնաբանել է Պուտինի «անձնական վենդետայի» մասին Քլինթոնի հայտարարությունը


  
դիտումներ: 1553

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնի հայտարարությունն այն մասին, որ ՌԴ-ի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ցանկանում էր նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը հենց իր նկատմամբ ունեցած «անձնական վենդետայի» պատճառով: Գրում է Russian.rt.com-ը:

«Ոչ», - ասել է Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի նախագահը «անձնական վենդետա» ունի Քլինթոնի դեմ:

Մամուլի քարտուղարը նաև հայտարարել է, որ Հիիլարի Քլինթոնի գրքին ծանոթանալը Վլադիմիր Պուտինի պլանների մեջ չի մտնում:

Այն մասին, որ իբրև Պուտինն իր դեմ «անձնական վենդետա» ունի Քլինթոնը հայտարարել էր USA Today պարբերականին տված հարցազրույցի շրջանակներում` պատմելով իր հեղինակած «Ինչ պատահեց» գրքի մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: