Հայերեն   English   Русский  

Աֆղանստանում կրիկետի խաղի ընթացքում պայթյուն է որոտացել


  
դիտումներ: 709

Tolo News հեռուստաընկերության փոխանցմամբ` Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի մարզադաշտերից մեկում կրիկետի խաղի ընթացքում պայթյուն է որոտացել: Գրում է Russian.rt.com-ը:

Աֆղանստանի կրիկետի ֆեդերացիայի մամուլի ծառայության տվյալներով` պայթյունը տեղի է ունեցել Քաբուլի մարզադաշտի մուտքերից մեկի մոտ:

Հաղորդագրություն է տարածվել, որ մարզիկներից որևէ մեկը չի տուժել:

Սակայն իրականացված պայթյունի հետևանքով տեղական անվտագության ուժերի առնվազն երկու աշխատակից է զոհվել:

Ընդ որում` տարածված տեղեկությունների համաձայն` շտապ օգնության ավտոմեքենաները շարունակում են դեպքի վայր ժամանել, իսկ զոհերի թիվը կարող է աճել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: