Հայերեն   English   Русский  

Արդյոք ՀՀ զինված ուժերի բոլոր տանկերը և տեխնիկան գտնվում են «նախադու վիճակում»


  
դիտումներ: 2361

«Մեկ տարի առաջ իմացանք, որ ապրիլյան պատերազմի ընթացքում եղել են դեպքեր, որ մեր տանկերը «խոդ չեն ընկել»: Արդյոք երաշխավորում եք, որ ՀՀ զինված ուժերի բոլոր տանկերը և մյուս տեխնիկան գտնվում են «նախադու վիճակում»: Երաշխավորու՞մ եք, որ զինված ուժերը ապահովված են բոլոր տիպի զենք-զինամթերքով՝ սկսած փամփուշտից, վերջացարծ արկերով, և արդյոք երաշխավորում եք, որ Հայաստանը հենց այսօր ի վիճակի է 6 ամսվա կատարյալ շրջափակման պայմաններում մարտական գործողություններ վարել»,-Աժ-ում Պաշտպանության նախարարին հարցրեց Նիկոլ Փաշինյանը:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ ՀՀ Զինված ուժերը այսօր գտնվում են մարտունակ վիճակում՝ ի վիճակի կատարելու իրենց առջև դրված մարտական խնդիրները:

Սարգսյանը նշեց, որ զորավարժությունների, վարժանքների, տեսչական ստուգումների միջոցով հատուկ ուշադրության տակ է պահվում նաև մատակարարվող վառելիքային նյութերի որակը և սպառազինության հագեցվածությունը:

Փաշինյանը նշեց, որ Կառավարության հաշվետվության մեջ չի նշվում , որ Պաշտպանության նախարարության հետազոտական և նախագծային աշխատանքները թերակատարվել են 48%-ով:

Սարգսյանը այդ տվյալը չմտաբերեց՝ վստահեցնելով, որ ՀՀ ռազմաարդյունաբերական համալիրն այսօր գտնվում է վերելքի վրա:

«Եթե կիսամյակով կամ եռամսյակով պլանավորված միջոցները չեն իրականացվել, դա մի պատճառ կարող է ունենալ, որ խստացված լրացուցիչ պահանջներ են դրվել ներկայացված ծրագրերի հաստատման, ֆինանսավորման առումով, և ի տարբերություն երկար տարիների պրակտիկայի՝ հետազոտական հիմնարկների հետ կանխավճարային սկզբունքով այլևս չենք աշխատում՝ պահաջնելով հստակ արդյունք »,-ասաց Պաշտպանության նախարարը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: