Հայերեն   English   Русский  

Ահազանգ Սպիտակի վերելակաշինական գործարանի քանդման վերաբերյալ


  
դիտումներ: 770

«Երկիր ծիրանի» կուսակցությունը ահազանգում է, որ

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն 2,493 հա մակերեսով տարածքի վրա կատարում է Սպիտակի «Վերելակաշինական գործարան» ՓԲԸ-ի ապօրինի քանդման աշխատանքներ, որի վերաբերյալ քանդման թույտվություն չունի:

Պահանջում ենք բոլոր պատկան մարմիններին՝ ուշադրություն դարձնել տեղի ունեցող ապօրինությանը և թույլ չտալ քանդել Սպիտակ քաղաքի (հասցե՝ ք. Սպիտակ, Շահումյան 1) վերելակաշինական գործարանը:

Ծանուցում: Սույն թվականի օգոստոսի 17-ին գործարանը դիմել է քաղաքապետարան քանդման թույլտվություն ստանալու համար, որին ի պատասխան հայտնել են, որ «Քանդման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել ՓԲԸ-ի բաժնետերերի ընդնհանուր ժողովի որոշում, մասնագիտական կազմակերպութան եզրակացություն և քանդման նախագիծ ու տեղական տուրքի վճար: Միաժամանակ տեղեկացվում է, որ քանդման թույտվությունը կտրամադրվի նշված հարցը և ընկերության կողմից Սպիտակ համայնքում պլանավորած ներդրումային ծրագրերը համայնքի ավագանու կողմից քննարկվելուց հետո»:

Գործարանը կառուցվել է Սպիտակի երկրաշարժից հետո:

Դրա կառուցման համար ձեռք են բերվել հատուկ համաձուլվածքի մետաղյա կոնստրուկցիաներ, և գործարանի այսօրվա շուկայական արժեքը կազմում է շուրջ 50 մլն դոլար:

Ըստ մասնագետների կարծիքի՝ նմանատիպ գործարան Հայաստանում գոյություն չունի, իսկ այդպիսի նոր գործարան կառուցելու համար անհրաժեշտ է մի քանի տարի:

Գործարանը կարող է օգտագործվել ոչ միայն վերելակների կառուցման, այլ նորագույն տեխնոլոգիաներով մրցունակ արտադրության համար:

Երևանում և այլ քաղաքներում գրեթե բոլոր վերելակները կարիք ունեն փոխարինման: Նման կառույց ունենալով և քանդելով այն Հայաստանի Հանրապետությունում գործող ապօրինի իշխանությունները իրականացնում են ապազգային քաղաքականություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: