Հայերեն   English   Русский  

Նիկոլաս Մադուրոն հայտարարել է ընդդիմության հետ համագործակցելու պատրաստակամության մասին


  
դիտումներ: 2346

AFP լրատվական գործակալության փոխանցմամբ` Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել ընդդիմության ներկայացուցիչների հետ: Գրում է Russian.rt.com-ը:

«Մադուրոն հայտարարել է Վենեսուելայի ընդդիմության հետ բանակցություններ վարելու պատարստակամության մասին», - հայտնել է գործակալությունը:

Ավելի վաղ Վենեսուելայի արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Խորխե Արեասան հայտարարել էր, որ ընդդիմության ներկայացուցիչները Վենեսուելայի դեմ նոր ամերիկյան պատժամիջոցների հասնելու նպատակով Վաշինգթոն են մեկնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: