Հայերեն   English   Русский  

Ժան Կլոդ ​Յունկերը մոտ ապագայում բացառել է Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին


  
դիտումներ: 1231

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը բացառել է տեսանելի ապագայում Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին: Գրում է Russian.rt.com-ը:

«Ապագայում ԵՄ-ի կազմում կներառվի ավելի քան 27 երկիր: Բոլոր թեկնածու երկրների հետ բանակցությունների ընթացքում հիմնական առաջնահերթություններն են` իրավունքի գերակայությունը, արդարադատությունը և հիմնարար արժեքները: Իսկ դա տեսանելի ապագայում բացառում է Թուրքիայի անդամակցությունը», - հայտարարել է Յունկերը Եվրախորհրդարանում ունեցած ելույթի ընթացքում:

Ավելի վաղ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը դրական էր արձագանքել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների դադարեցման նախաձեռնությանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: