Հայերեն   English   Русский  

Փենսը և Մոգերինին քննարկել են ԱՄՆ-ի և ԵՄ-ի հարաբերությունները


  
դիտումներ: 165

Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայքլ Փենսը Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ ունեցած հեռախոսազրույցի շրջանակներում եվրոպացի գործընկերների հետ հետագա գործողությունների համակարգման հույս է հայտնել: Գրում է Russian.rt.com-ը:

«Փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Մոգերինիին Արևմտյան Բալկաններում նրա առաջնորդության համար և եվրոպական գործընկերների հետ հետագա գործողությունների համակարգման վերաբերյալ հայտնել Միացյալ Նահանգների ցանկությունը», - նշվել է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Քաղաքական գործիչները ընդգծել են նաև, որ Եվրոպական միության և ԱՄՆ-ի հարաբերությունները սերտ կմնան և պայմանավորվել հետագայում ևս համագործակցել:

Հեռախոսազրույցի շրջանակներում քննարկվել է նաև Հյուիսսային Կորեայի ճգնաժամը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: