Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն ԿԺԴՀ-ի խնդրի կարգավորման հարցում չի հրաժարվի դիվանագիտությունից. Պետդեպարտամենտ


  
դիտումներ: 421

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Կորեական թերակղզում ճգնաժամի կարգավորման հարցում մտադիր չէ դիվանագիտությունից հրաժարվել: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք առաջ ենք մղում դիվանագիտությունը: Մենք դիվանագիտությունից չենք հրաժարվում», - TASS լրատվական գործակալությունը մեջբերում է Նաուերթի խոսքերը:

Բացի այդ Նաուերթը նշել է նաև, որ Միացյալ Նահանգները ակնկալում է, որ Ռուսաստանը և Չինաստանը կիրագործեն Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած բանաձևը:

Սեպտեմբերի 3-ին Հյուսիսային Կորեան հաղորդագրություն տարածեց ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին:

Այդ կապակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԿԺԴՀ-ի դեմ սահմանված պատժամիջոցների խստացման մասին միաձայն բանաձև ընդունեց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: