Հայերեն   English   Русский  

Վաշինգթոն նահանգի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել


  
դիտումներ: 443

ԱՄՆ-ի Վաշինգթոն նահանգի Սպոքեն քաղաքի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել: Հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել, իսկ երեքը` վիրավորվել:

Այդ մասին հայտնել է Associated Press լրատվական գործակալությունը` հղում անելով պաշտոնական աղբյուրներին: Գրում է Russian.rt.com-ը:

Տարածված հաղորդագրության համաձայն` կասկածյալը ձերբակալվել է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սպոքենի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել: Տեղական լրատվամիջոցները հայտնել էին, որ միջադեպի արդյունքում վեց մարդ է տուժել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: