Հայերեն   English   Русский  

Ընտրությունների ընթացքում Քլինթոնը հսկայական գումարներ է ծախսել, սակայն խաղից դուրս մնացել. Թրամփ


  
դիտումներ: 511

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախագահի նախկին թեկնածու և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ընտրություններում սեփական պարտության համար մեղադրում է «բոլորին», սակայն նա շեղվել է ճանապարհից: Գրում է Russian.rt.com-ը:

«Անազնիվ Հիլարի Քլինթոնը ամեն ինչում մեղադրում է բոլորին, սակայն ոչ ինքն իրեն, որ պարտվել է ընտրություններում: Նա պարտվեց հեռուստաբանավեճերի ընթացքում և շեղվեց ճանապարհից», - համապատասխան գրառում Դոնալդ Թրամփը կատարել է թվիերյան իր միկրոբլոգում:

Թրամփը նաև ընդգծել է, որ նախագահական ընտրությունների ընթացքում Քլինթոնը հսկայական գումարներ է ծախսել, սակայն խաղից դուրս է մնացել:

Ավելի վաղ, Հիլարի Քլինթոնն իր «Ինչ է կատարվեց» գրքում իրեն համեմատել էր «Գահերի խաղը» հեռուստասերիալից Սերսեյ Լանիստերի հետ` պատմելով նախագահական ընտրություններում իր պարտության մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: