Հայերեն   English   Русский  

Եվրախորհրդարանը կոչ է արել հետաքննել Ադրբեջանի կողմից փողերի լվացման դեպքերը


  
դիտումներ: 316

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները հաստատել են բանաձև, որով կոչ են անում հետաքննել Ադրբեջանի ներկայիս իշխանությունների օգտին կոռուպցիայի և փողերի լվացման վերջին բացահայտումները:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Եվրոպական խորհրդարանի կայքին, համապատասխան փաստաթղթի օգտին քվեարկել է 578 եվրախորհրդարանական, դեմ՝ 19 անձ, ձեռնպահ՝ 68-ը:

Պատգամավորները քննադատել են վերջին բացահայտումները, որոնք լրագրողական հետաքննությունում տեղ են գտել «Ադրբեջանական լվացք» վերնագրով, ինչպես նաև՝ Ադրբեջանի և այլ ավտոկրատիկ վարչակարգերի՝ երրորդ երկրներում ապօրինի միջոցներով որոշումների կայացման գործում լիազորված եվրոպացիների վրա ազդելու փորձերը:

«Եվրոպական խորհրդարանը պետք է հետաքննի և վճռական միջոցներ ձեռնարկի նման կոռուպցիան կանխելու համար, քանի որ դա կասկածի տակ է դնում է կառույցի լեգիտումությունն ու հեղինակությունը»,- նշված է Եվրոպական խորհրդարանի հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Կոռուպցիայի դեմ պայքարի կազմակերպությունը (OCCRP) բացահայտել է Ադրբեջանում փողերի լվացմանն առնչվող սկանդալ այն բանից հետո, ինչ դանիական «Berlingske» թերթը բանկային փաստաթղթերի տվյալների մուքի հասանելիություն էր ստացել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: