Հայերեն   English   Русский  

Ֆրանսիայի ԱԳՆ-ն Թուրքիայի՝ C-400 համակարգ ձեռքբերման որոշումը «սուվերեն» է անվանել


  
դիտումներ: 231

Թուրքիան Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգ ձեռք բերելու «սուվերեն որոշում» է կայացրել, և ՆԱՏՕ-ի անդամները իրավունք չունեն այն մեկնաբանել, բայց միևնույն ժամանակ չեն հրաժարվում Անկարային հետագա աջակցություն տրամադրելուց: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անես Ռոմանտե-Էսպանը:

Միևնույն ժամանակ դիվանագետը նշել է, որ Թուրքիան լրջորեն աջակցում է ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակիցներին՝ «դիմադրելու նրա անվտանգությանն ուղղված տարածաշրջանային սպառնալիքներին»:

Սեպտեմբերի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Անկարան Ռուսաստանի հետ ստորագրել է C-400 համակարգի ձեռքբերման մասին համաձայնագիր, և կանխավճարն արդեն արվել է: Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ ռազմատեխնիկական համագործակցության գծով օգնական Վլադիմիր Կոժինը հաստատել է, որ Թուրքիան և Ռուսաստանը վերոնշյալ համաձայնագիրը ստորագրել են, և այն իրականացման փուլում է:

Դրանից հետո Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոննի Մայքլը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դժգոհ է Անկարայի՝ Ռուսաստանից C-400 համակարգի ձեռքբերման որոշումից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: