Հայերեն   English   Русский  

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը մեկնել է Ադրբեջանից


  
դիտումներ: 384

Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինն այսօր առավոտյան մեկնել է Ադրբեջանից: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Բաքվի օդանավակայանի իր աղբյուրին: Բլոգերին ուղեկցել է իր մայրը:

Ալեքսանդր Լապշինը հուլիսի 20-ին դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման երկրի սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: Ավելի վաղ նրա նկատմամբ ներկայացվել էր նաև ադրբեջանական պետության դեմ կոչերով հանդես գալու մեղադրանք՝ նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղին աջակցող նրա հայտարարությունները:

Սակայն, ըստ ադրբեջանական մամուլի, Լապշինն իրեն մեղավոր չի ճանաչել՝ հայտարարելով, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ չէ, և իր այցը Ղարաբաղ տուրիստական բնույթ է ունեցել: Այդ մեղադրանքը հանվել է:

Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Լապշինն Ադրբեջանի հարցմամբ ձերբակալվել էր 2016 թ-ի դեկտեմբերի 16-ին Մինսկում և տեղափոխվել Բաքու: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 11-ին հրամանագիր էր ստորագրել՝ բլոգեր Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: