Հայերեն   English   Русский  

«Ընդունում եմ, որ իդեալական չեմ աշխատում». Արա Զոհրաբյանը փաստաբաններին համերաշխության կոչ է արել


  
դիտումներ: 2083

Փաստաբանների պալատի վերընտրված նախագահ Արա Զոհրաբյանը համերաշխության կոչով դիմել է գործադուլ հայտարարած փաստաբաններին.

«Համերաշխության կոչիս հասցեատերերը բոլոր այն փաստաբաններն են, ովքեր սուբյեկտիվ կամ օբյեկտիվ պատճառներով դժգոհ են կամ վիրավորված փաստաբանների պալատից կամ անձամբ ինձնից:

Ընդունում եմ, որ իդեալական չեմ աշխատում և ունեմ թերություններ:

Հարգում եմ յուրաքանչյուր քննադատություն, նույնիսկ եթե քննադատողն անձամբ չի կրում այդ գաղափարները կամ փաստացի գործում է իր կողմից առաջադրած գաղափարներին հակառակ:

Պատրաստ եմ ընդդիմախոսներիս հետ հարաբերությունները պարզել (լուծման նպատակով) իրենց համար ընդունելի ցանկացած ձևով, այդ թվում՝ հրապարակային՝ լրատվամիջոցների ներկայությամբ: Պատրաստ եմ (ընդդիմախոսներիս համաձայնության դեպքում) հրապարակել փաստաբանների պալատի նախորդ ժամանակահատվածի ֆինանսական բոլոր մանրամասները, որոնք վերաբերում են ինձ և ընդդիմախոսներիս:

Պատրաստ եմ նաև ընդդիմախոսներիս հետ ամեն ինչ սկսել նոր էջից՝ առանց հարաբերություններ պարզելու:

Կոչիս նպատակը մեկն է՝ ամրապնդել մեր միասնականությունը, այդ թվում՝ մեր բոլորի ներուժն ուղղել փաստաբանության զարգացմանը:

Մեր ուժը միասնության մեջ է:

Սպասում եմ Ձեր արձագանքին»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: