Հայերեն   English   Русский  

​Մալազիայում դպրոցի հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվել


  
դիտումներ: 394

Կուալա Լումպուրում կրոնական դպրոցներից մեկում հրդեհ է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 25 մարդ է զոհվել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնել է The Star պարբերականը` հղում անելով քաղաքի ծառայություններին:

«Հստակեցված տվյալներով հրդեհի հետևանքով 25 աշակերտ և ուսուցիչ է զոհվել», - հայտնել է քաղաքի փրկարարաորոնողական ծառայության աշխատակիցը:

Հաղորդվել է նաև, որ ծառայության աշխատակիցները դեռևս դեպքի վայրում են գտնվում:

Հուլիսին հաղորդվել էր, որ Չինաստանի արևելքում գտնվող Ցզյանսու նահանգի ծերանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 22 մարդ է մահացել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: