Հայերեն   English   Русский  

​Ջորջ Քլունին պատմել է երկվորյակների դաստիարակության մասին


  
դիտումներ: 926

Նորաթուխ հայրիկ, հայտնի դերասան Ջորջ Քլունին իր վերջին հարցազրույցներից մեկի ընթացքում պատմել է երկվորյակներ Էլլայի և Ալեքսանդրի դաստիարակության մասին: Գրում է Starslife.ru-ն:

«Ես այնքան հուզված եմ», - պատմել է 56-ամյա Ջորջ Քլունին:

Դերասանը խոստովանել է, որ հայրության հարցում իր համար առավել ցնցող է դարձել վերահսկողության բացակայության հանգամանքը: Եթե նախկինում դերասանն ակնկալել է լիակատար վերահսկողություն իրենց երեխաների նկատմամբ, ապա այժմ հասկանում է, որ նրանք անվերահսկելի են:

«Ես զարմացել էի, երբ մտածում էի, որ շատ բաներ կարող եմ վերահսկել, սակայն արդյունքում հասկացա, որ ընդհանրապես վերահսկողություն չունեմ», - ասել է դերասանը:

«Ես ընդհանրապես վերահսկողություն չունեմ: Եվ կարծում եմ, որ դա բոլորն են շուտ գիտակցում», - անկեղծացել է Քլունին:

Քլունին նաև պատմել է, որ իրենց որդին իսկական չարաճճի ավազակի է նման, իսկ դուստրը չափազանց նրբագեղ է և ժառանգել է Ամալի գեղեցիկ և խոշոր աչքերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: