Հայերեն   English   Русский  

ԵՄ-ն երկարաձգել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները


  
դիտումներ: 1092

Եվրոպական միությունը Ռուսաստանի մի շարք քաղաքացիների և իրավաբանական անձանց դեմ կես տարով անհատական պատժամիջոցները երկարաձգելու մասին վերջնական որոշում է կայացրել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին նշվել է ԵՄ-ի խորհրդի տարածած պաշտոնական հայտարարության մեջ:

Հաղորդվել է, որ պատժամիջոցները գործում են 149 անձանց և 38 ընկերությունների դեմ:

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ Եվրոպական միության անդամ երկրների մշտական ներկայացուցիչները նիստի ընթացքում պայմանավորվել են կես տարով երկարաձգել Ռուսաստանի դեմ սահմանված անհատական պատժամիջոցները:

Հունիսի 28-ին ԵՄ-ն պաշտոնապես երկարաձգեց Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: