Հայերեն   English   Русский  

​Գրոզնում դպրոցի մոտ հրաձգություն է


  
դիտումներ: 1026

Գրոզնու թիվ 21 միջնակարգ դպրոցի մոտ, որտեղ շրջափակված են զինյալները,կրակոցներ են հնչում:

Ուսմավար Ջաբրաիլովայի խոսքով, ահաբեկիչների հարձակման ժամանակ դպրոցում աշակերտներ ու ուսուցիչներ չեն եղել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հատուկ օպերացիայի ժամանակ 4 մարդ է զոհվել, 21-ը վիրավոր են:

Գրոզնու կենտրոնում դեկտեմբերի 4-ին հակաահաբեկչական օպերացիայի ռեժիմ է հաստատվել Հակաահաբեկչության ազգային կոմիտեի հրամանով, քանի որ գիշերը, տեղական ժամանակով 1-ի մոտ 3 ավտոմեքենաներով լցված անհայտ անձինք զինված հարձակում են իրականացրել ճանապարհա-պարեկային ծառայության կետի վրա, որից հետո Մամուլի տուն են սողոսկել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: