Հայերեն   English   Русский  

Դերասանուհի Ջենիֆեր Լոուրեսնսը անկեղծ խոստովանությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 916

Օսկարակիր երիտասարդ դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը, իր մասնակցությամբ «Մայրիկ» ֆիլմի պրեմիերայի շրջանակներում տարբեր հեռուստաշոուների հյուրընկալվելով, հայտարարել է, որ ցանկանում է ոչ միայն իր նոր ֆիլմը քննարկել, այլ նաև անձնական կյանքը` խոստովանելով, որ չի ցանկանում մայր դառնալ: Գրում է Popcornnews.ru-ն:

Դերասանուհին, որն արդեն մի քանի ամիս է հանդիպում է «Մայրիկ» ֆիլմի ռեժիսոր Դարեն Արոնոֆսկիի հետ, պատմել է, որ նախկինում մայր դառնալու և լիարժեք ընտանիք կազմելու նպատակն իր համար առաջնահերթությնների ցանկում են եղել, սակայն այժմ ամեն ինչ փոխվել է և սկսել է ընդունել այն հնարավորությունը, որ կարող է երբեք երեխաներ չունենալ:

Նոր հարցազրույցի շրջանակներում 27-ամյա Լոուրենսը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք մայրանալու ցանկություն ունի, պատասխանել է. «Ոչ: Որքան մեծանում եմ, այնքան այդ ցանկությունը նվազում է, իսկ ինձ թվում է, որ այդպես չպետք է լինի: Երբ 21 կամ 22 տարեկան էի ուղղակիորեն չէի համբերում, թե երբ եմ մայր դառնալու: Իսկ այժմ...»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: