Հայերեն   English   Русский  

Միխայիլ Սահակաշվիլին Կիևի կենտրոնում սպառնում է Ուկրաինայի իշխանություններին


  
դիտումներ: 1403

Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված, «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ և Վրանստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, որն օրեր առաջ անսպասելիորեն Ուկրաինա է վերադարձել, սեպտեմբերի 19-ին իր կողմնակիցներով շրջապատված մասնակցություն է ցուցաբերել նախագահի նստավայրի մոտ կազմակերպված բողոքի ցույցին: Գրում է Vesti.ru-ն:

Նա խոստացել է, որ հոկտեմբերի 17-ին կրկին բողոքի ցույցի դուրս կգան և «այդ իշխանությանը» պահանջներ կներկայացնեն: Սահակաշվիլին հայտարարել է, որ այդ ամբողջ ընթացքում մտադիր է Ուկրաինայում` Չերկասկի մարզում լինել, որտեղ կհավաքագրի ժողովրդի պահանջները իշխանություններից:

Բացի այդ, Սահակաշվիլին պատմել է, որ Կիևում Ուկրիանայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի վարչակազմի առաջին հարկում պատգամավորներին կաշառելու համար նախատեսված կանխիկ գումարների պահեստ է գտնվում:

Դրա հետ մեկտեղ Սահակաշվիլին հայտարարել է, որ Պորոշենկոյի հետ անձնական կոնֆլիկտ չունի, որն իր խոսքով` ընդամենը համակարգի մաս է կազմում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: