Հայերեն   English   Русский  

էրդողանն իր անվտանգության աշխատակիցներին զենք չվաճառելու ԱՄՆ-ի որոշման մասին` ինչու՞ եք այն անվճար ահաբեկիչներին տրամադրում


  
դիտումներ: 398

Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Միացյալ Նահանգների` թուրք առաջնորդի անվտանգության աշխատակիցներին ամերիկյան զենքի վաճառքի չեղարկման մասին որոշումը: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է Habertürk պարբերականը:

«Այն ժամանակ, երբ մենք չենք կարող զենք գնել ԱՄՆ-ից, ինչու՞ եք դուք Սիրիայում այն անվճար ահաբեկիչներին տրամադրում», - ընդգծել է Էրդողանը` Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակներում դիմելով ամերիկյան իշխանություններին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի իշխանություններն Էրդողանի անվտանգության աշխատակիցների մասնակցությամբ ցուցարաների հետ բախումից հետո որոշում են կայացրել չեղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցներին 1.2 մլն դոլար արժողությամբ ամերիկյան զենքի վաճառքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: