Հայերեն   English   Русский  

Լեդի Գագան առողջական վիճակի պատճառով չեղարկել է համերգային շրջագայությունը


  
դիտումներ: 1053

Երգչուհի Լեդի Գագան շարունակում է առողջական վիճակի պատճառով չեղարկել համերգները: Վերջերս երգչուհին ստիպված էր եղել Բրազիլիայում իր երկրպագուներից ներողություն խնդրել համերգի չեղարկման համար: Գրում է Popcornnews.ru-ն:

Համերգի չեղարկման համար պատճառ դարձել են ազդրի հատվածում սուր ցավերը, որոնք տարիներ շարունակ տանջում են երգչուհուն: Իսկ այժմ հենց այդ պատճառով Լեդի Գագան ստիպված է եղել չեղարկել Եվրոպայում համերգային շրջագայությունը:

Լեդի Գագայի եվրոպական շրջագայությունը պետք է մեկնարկեր սեպտեմբերի 21-ին Բրյուսելում և հոկտեմբերի 28-ին ավարտվեր Քյոլնում:

Սակայն երգչուհին հարկադրաբար չեղարկել է իր նոր «Joanne» ձայնասկավառակի թողարկման կապակցությամբ կազմակերպված եվրոպական շրջագայությունը: Ընդ որում` Հյուսիսային Ամերիկայում շրջագայությունը կշարունակվի պլանավորված գրաֆիկի համաձայն:

Թեև երգչուհին շատ հուսահատված է համերգների չեղարկման պատճառով, սակայն խոստացել է երկրպագուներին առողջական վիճակի բարելավումից անմիջապես հետո անպայման վերադառնալ եվրոպական քաղաքներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: