Հայերեն   English   Русский  

«Եվրատեսիլ 2017»-ի հաղթողը հոսպիտալացվել է. սրտի փոխպատվաստումն անխուսափելի է


  
դիտումներ: 681

«Եվրատեսիլ 2017» մրցույթի հաղթող,Պորտուգալիան ներկայացնող երգիչ Սալվադոր Սոբրալը որոշել է հեռանալ բեմից այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծել իր առողջական խնդիրները: Նա չեղյալ է համարել իր բոլոր համերգներն ու կատարումները:

Պորտուգալական մամուլը գրում է, որ Սալվադոր Սոբրալը պետք է անհապաղ ենթարկվի սրտի փոխպատվաստման վիրահատության, քանի որ իր սիրտը շատ թույլ է: Նշվում է նաև, որ սրտի դոնոր դեռ չեն գտել և երգիչը ստիպված պետք է սպասի:

Սալվադոր Սոբրալ

Այժմ հիվանդանոցում Սոբրալը միացված է սրտի ֆունկցիան կայունացնող բժշկական սարքավորումներին, մինչև որ փոխպատվաստվի:

Մինչև հոսպիտալացվելը երգիչը հրաժեշտի հուզիչ համերգ է տվել երկրպագուների համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: