Հայերեն   English   Русский  

Մադուրոն Թրամփին «նոր Հիտլեր» է անվանել


  
դիտումներ: 658

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը միջազգային քաղաքականության մեջ «նոր Հիտլեր» է հանդիսանում: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է EFE Noticias պորտալը:

«Միջազգային քաղաքականության մեջ նոր Ադոլֆ Հիտլերի` իրեն աշխարհի տիրակալ համարող պարոն Դոնալդ Թրամփի ագրեսիվ ելույթն ուղղված էր Վենեսուելայի ժողովրդի դեմ, սակայն որևէ մեկը չի կարող մեզ սպառնալ», - հայտարարել է Մադուրոն:

Հիշեցնենք, որ նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում իր ելույթի ընթացքում Դոնալդ Թրամփը Վենեսուելայում ստեղծված իրավիճակն անընդունելի էր անվանել, որտեղ ժողովուրդը սովամահ է լինում և ոչնչացվում են ժողովրդավարական ինստիտուտները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: