Հայերեն   English   Русский  

«Ժողովուրդ». Հայաստան-Սփյուռք համաժողովի համար 80 մլն դրամ է ծախսվել


  
դիտումներ: 1342

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Հայաստան-Սփյուռք» եռօրյա համաժողովի կազմակերպման և անցկացման համար իշխանությունները ՀՀ պետական բյուջեից ծախսել են 80 մլն դրամ կամ ավելի քան 160 հազար դոլար: Այս գումարը հիմնականում ծախսվել է տեխնիկական միջոցների վարձակալության, ձևավորման, տպագրական նյութերի պատրաստման, «Փարավոն» ռեստորանում մասնակիցների ընդունելության և այլ նման նպատակներով:

Այս գումարը հիմնականում ծախսվել է տեխնիկական միջոցների վարձակալության, ձևավորման, տպագրական նյութերի պատրաստման, «Փարավոն» ռեստորանում մասնակիցների ընդունելության և այլ նման նպատակներով:

«Իսկ ահա Հայաստան այցելելու և այստեղ իրենց կեցության ծախսերը՝ ավիատոմս, հյուրանոցի ամրագրում, սնունդ և այլն, պատվիրակները հոգացել են սեփական միջոցներով: Միայն թե դժվար է ասել, ի՞նչ կհիշվի այս համաժողովից, եթե ամեն ինչ ելույթների մակարդակից այն կողմ չի գնում»,-գրել է թերթը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: