Հայերեն   English   Русский  

​Ավստրալիայի ոստիկանությունը հայտարարել է Սիդնեյում խոշոր ահաբեկչությունից անխուսափելիության մասին


  
դիտումներ: 268

Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանապետի օգնական Մարկ Մերդոկը հայտարարել է, որ Սիդնեյում խոշոր ահաբեկչություն կիրականացվի և դա անխուսափելի է: Գրում է Russian.rt.com-ը:

Համապատասխան հայտարարությամբ Մերդոկը հանդես է եկել The Daily Telegraph պարբերականին տված հարցազրույցի շրջանակներում:

«Ես չեմ ցանկանում դրա մասին բարձրաձայնել, սակայն դա տեղի կունենա: Դա անխուսափելի է», - ասել է նա:

Նրա խոսքով` իրականացնելով հակահաբեկչական բաժնի ղեկավարի դերը` ինքն ականատես է իրավապահ մարմինների հիասքանչ աշխատանքին, սակայն միևնույն է դա տեղի կունենա:

«Չնայած այն ամենին, ինչ արվում է և լավ աշխատանքին, որը կատարում են իրավապահ մարմինները և հետախուզությունը` չցանկանալով տագնապ ատաջացնել հասարակության մեջ, պետք է նշեմ, որ դա տեղի կունենա», - ընդգծել է Մերդոկը:

Նա հայտնել է, որ իրենցից մեծ վտանգ ներկայացնում են միայնակ գործող ահաբեկիչները կամ խմբավորումները, որոնց մասին իշխանություններին ոչինիչ հայտնի չէ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: